Հոդված 21
Հոդված 21
Վեհաժողովը
1) [Կազմը] ա) Պայմանավորվող կողմերը պետք է լինեն նույն Վեհաժողովի անդամ, ինչ 1967թ. Լրացուցիչ Ակտի 2-րդ հոդվածով պարտավորված պետությունները։
բ) Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է Վեհաժողովում ներկայացված լինի մեկ պատվիրակով, որին կարող են օգնել այլ պատվիրակներ, խորհրդատուներ և փորձագետներ, և յուրաքանչյուր պատվիրակ կարող է ներկայացնել միայն մեկ Պայմանավորվող կողմի։
գ) Միության անդամները, որոնք Վեհաժողովի անդամներ չեն, պետք է Վեհաժողովի հանդիպումներում ընդունվեն որպես դիտորդներ։
2) [Առաջադրանքները] ա) Վեհաժողովը պետք է.
(i) զբաղվի Միության ստեղծման ու զարգացման և սույն Ակտի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերով.
(ii) իրականացնի այնպիսի իրավունքներ և կատարի այնպիսի խնդիրներ, որոնք կոնկրետ դրված են իր վրա կամ տրված են իրեն սույն Ակտով կամ 1967թ. Լրացուցիչ Ակտով.
(iii) Գլխավոր տնօրենին ցուցումներ տա վերանայման խորհրդաժողովի նախապատրաստման մասին և որոշում կայացնի ցանկացած այդպիսի խորհրդաժողով գումարելու վերաբերյալ.
(iv) փոփոխի Կանոնակարգերը.
(v) վերանայի և հաստատի Գլխավոր տնօրենի՝ Միությանը վերաբերող հաշվետվությունները և գործունեությունը և նրան տա բոլոր անհրաժեշտ ցուցումները, որոնք վերաբերում են Միության իրավասության շրջանակներում գտնվող խնդիրներին.
(vi) որոշի Միության ծրագիրը և ընդունի երկամյա բյուջեն ու հաստատի դրա վերջնական հաշիվները.
(vii) ընդունի Միության ֆինանսական կանոնակարգերը.
(viii) ստեղծի այնպիսի հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Միության նպատակների կատարման համար.
(ix) ելնելով 1.գ կետից` որոշի, թե որ պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները պետք է ընդունվեն իր հանդիպումներում որպես դիտորդներ.
(x) ձեռնարկի ցանկացած այլ համապատասխան գործողություն Միության նպատակներին օժանդակելու համար և կատարի համապատասխան ցանկացած այլ գործառույթ՝ սույն Ակտով սահմանված կարգով։
բ) Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների շահերից նույնպես բխող խնդիրների առնչությամբ Վեհաժողովն իր որոշումները պետք է կայացնի Կազմակերպության համակարգող հանձնաժողովի կարծիքը լսելուց հետո։
3) [Քվորում] ա) Վեհաժողովի անդամների մեկ երկրորդը, որոնք Պետություններ են և ունեն տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք, պետք է կազմեն քվորում` տվյալ խնդրի վերաբերյալ քվեարկելու համար։
բ) Անկախ «ա» ենթակետի դրույթներից, եթե որևէ նստաշրջանի ժամանակ Վեհաժողովի պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող` ներկայացած անդամների թիվը մեկ երկրորդից քիչ է, բայց հավասար կամ ավելի է պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող` ներկայացած անդամների մեկ երրորդից, ապա Վեհաժողովը կարող է որոշումներ կայացնել. սակայն, բացառությամբ իր սեփական ընթացակարգին վերաբերող որոշումների, Վեհաժողովի որոշումները պետք է ուժ ստանան միայն այն դեպքում, եթե կատարվում են ստորև սահմանված պահանջներով: Միջազգային բյուրոն վերը նշված որոշման մասին պետք է տեղեկացնի Վեհաժողովի պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող, սակայն չներկայացած անդամներին և պետք է հրավիրի նրանց` հաղորդումը կատարելու թվականից երեք ամսվա ընթացքում գրավոր ներկայացնելու իրենց քվեն կամ ձեռնպահ լինելը։ Եթե մինչև նշված ժամանակահատվածի ավարտը այդ ձևով քվեարկած կամ ձեռնպահ մնացած անդամների թիվը հասնում է նստաշրջանում քվորումը ապահովելու համար չբավականացրած անդամների թվին, ապա այդ որոշումները պետք է ուժի մեջ մտնեն` պայմանով, որ միաժամանակ ապահոված է անհրաժեշտ մեծամասնությունը։
4) [Վեհաժողովում որոշումների ընդունումը] ա) Վեհաժողովը հնարավորության սահմաններում պետք է իր որոշումներն ընդունի կոնսենսուսի միջոցով։
բ) Եթե որոշումը հնարավոր չէ ընդունել կոնսենսուսի միջոցով, ապա հարցը պետք է լուծվի քվեարկության միջոցով։ Այդ դեպքում`
(i) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը պետություն է, պետք է ունենա մեկ ձայն և պետք է քվեարկի միայն իր անունից, և
(ii) ցանկացած Պայմանավորվող կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող է քվեարկել իր անդամ պետությունների անունից՝ ունենալով սույն Ակտին կողմ հանդիսացող իր անդամ պետությունների քանակին համապատասխան քվեներ, և ոչ մի այդպիսի միջկառավարական կազմակերպություն չպետք է մասնակցի քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից որևէ մեկն օգտագործում է քվեարկելու իր իրավունքը, և հակառակը։
գ) Միայն 1967թ. Լրացուցիչ Ակտի 2-րդ հոդվածով պարտավորված պետություններին վերաբերող հարցերի դեպքում այն Պայմանավորվող կողմերը, որոնք պարտավորված չեն վերոհիշյալ հոդվածով, չպետք է ունենան քվեարկության իրավունք, մինչդեռ միայն Պայմանավորվող կողմերին վերաբերող հարցերի համար միայն վերջիններս պետք է ունենան քվեարկելու իրավունք։
5) [Մեծամասնությունը] ա) 24(2) և 26(2) հոդվածներին համապատասխան` Վեհաժողովի որոշումները պահանջում են քվեների երկու երրորդը։
բ) Ձեռնպահ քվեարկությունը հաշվի չի առնվում։
6) [Նիստերը] ա) Վեհաժողովը պետք է հանդիպի հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` Գլխավոր տնօրենի գումարմամբ, և, բացառիկ իրավիճակների բացակայության դեպքում, նույն ժամանակահատվածում և նույն տեղում, որտեղ գտնվում է Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը։
բ) Վեհաժողովը պետք է արտահերթ նստաշրջանների հավաքվի Գլխավոր տնօրենի գումարմամբ կամ Վեհաժողովի անդամների մեկ չորրորդի պահանջով կամ Գլխավոր տնօրենի սեփական նախաձեռնությամբ։
գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը պետք է նախապատրաստվի Գլխավոր տնօրենի կողմից։
7) [Ընթացակարգային կանոնները] Վեհաժողովը պետք է ընդունի իր սեփական ընթացակարգի կանոնները։