Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Ակտի նպատակների համար.
(i) «Հաագայի Համաձայնագիր» նշանակում է` Արդյունաբերական նմուշների միջազգային ավանդադրման վերաբերյալ Հաագայի Համաձայնագիր. այսուհետ վերանվանված Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման վերաբերյալ Հաագայի Համաձայնագիր.
(ii) «սույն Ակտ» նշանակում է` սույն Ակտով ընդունված Հաագայի Համաձայնագիր.
(iii) «Կանոնակարգ» նշանակում է` սույն Ակտի Կանոնակարգ.
(iv) «սահմանված» նշանակում է` Կանոնակարգում սահմանված.
(v) «Փարիզյան Կոնվենցիա» նշանակում է` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիա` ստորագրված Փարիզում 1883թ. մարտի 20-ին, վերանայված և փոփոխված.
(vi) «միջազգային գրանցում» նշանակում է` սույն Ակտով ուժի մեջ մտած արդյունաբերական նմուշի միջազգային գրանցում.
(vii) «միջազգային հայտ» նշանակում է` միջազգային գրանցման համար ներկայացվող հայտ.
(viii) «Միջազգային գրանցամատյան» նշանակում է` Միջազգային բյուրոյի կողմից պահպանվող միջազգային գրանցումների վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաքածու, որոնց գրառումը պահանջվում կամ թույլատրվում է սույն Ակտով կամ Կանոնակարգով` անկախ նրանից, թե այդ տվյալները ինչ կրիչի վրա են պահպանվում.
(ix) «անձ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
(x) «հայտատու» նշանակում է` անձ, ում անունից ներկայացվել է միջազգային հայտ.
(xi) «սեփականատեր» նշանակում է` անձ, ում անունով միջազգային գրանցումը մտցված է Միջազգային գրանցամատյան.
(xii) «միջկառավարական կազմակերպություն» նշանակում է` միջկառավարական կազմակերպություն, որը, 27 (1) (ii) հոդվածի համաձայն, իրավունք ունի սույն Ակտի կողմ դառնալու.
(xiii) «Պայմանավորվող կողմ» նշանակում է` սույն Ակտի կողմ հանդիսացող ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն.
(xiv) «հայտատուի Պայմանավորվող կողմ» նշանակում է` Պայմանավորվող կողմ կամ Պայմանավորվող կողմերից մեկը, որից հայտատուն ստանում է իր անունից միջազգային հայտ ներկայացնելու իրավունք՝ պայմանով, որ այդ Պայմանավորվող կողմի նկատմամբ նա բավարարում է 3-րդ հոդվածում նշված պայմաններից առնվազն մեկը. եթե կան երկու կամ ավելի Պայմանավորվող կողմեր, որոնցում հայտատուն կարող է, 3-րդ հոդվածի համաձայն, ստանալ միջազգային հայտ ներկայացնելու իրավունք, ապա «հայտատուի Պայմանավորվող կողմ» նշանակում է այն կողմը, որը միջազգային հայտում նշված է որպես այդպիսին.
(xv) «Պայմանավորվող կողմի տարածք» նշանակում է` այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը պետություն է, ապա այդ պետության տարածքը, իսկ եթե Պայմանավորվող կողմը միջկառավարական կազմակերպություն է` այն տարածքը, որտեղ կիրառվում է այդ միջկառավարական կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը.
(xvi) «գերատեսչություն» նշանակում է` Պայմանավորվող կողմից լիազորված գործակալություն, որն ունի արդյունաբերական նմուշների պահպանություն տրամադրելու իրավունք, և որը գործում է այդ Պայմանավորվող կողմի տարածքում.
(xvii) «փորձաքննություն անցկացնող գերատեսչություն» նշանակում է` գերատեսչություն, որը ex օfficiօ ստուգում է արդյունաբերական նմուշների պահպանության համար իրեն ներկայացված հայտերը` առնվազն որոշելու համար, թե արդյոք արդյունաբերական նմուշները համապատասխանո՞ւմ են նորամուծության պայմանին.
(xviii) «նշում» նշանակում է` խնդրանք այն մասին, որ միջազգային գրանցումը գործի որևէ Պայմանավորվող պետությունում. այն նաև նշանակում է այդ խնդրանքի գրանցումը Միջազգային գրանցամատյանում.
(xix) «նշված Պայմանավորվող կողմ» և «նշված գերատեսչություն» նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող կողմ և Պայմանավորվող կողմի գերատեսչություն, որոնց վերաբերում է նշումը.
(xx) «1934թ. Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագրի` 1934թ. հունիսի 2-ին Լոնդոնում ստորագրված Ակտ.
(xxi) «1960թ. Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագրի՝ 1960թ. նոյեմբերի 28-ին Հաագայում ստորագրված Ակտ.
(xxii) «1961թ. Լրացուցիչ Ակտ» նշանակում է` 1961թ. նոյեմբերի 18-ին Մոնակոյում ի լրումն 1934թ. Ակտի ստորագրված Ակտ.
(xxiii) «1967թ. Լրացնող Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագիրը լրացնող՝ 1967թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված Ակտ՝ փոփոխություններով.
(xxiv) «Միություն» նշանակում է` Հաագայի միություն՝ ստեղծված 1925թ. նոյեմբերի 6-ի Հաագայի Համաձայնագրով և պահպանված 1934թ. և 1960թ. Ակտերով, 1961թ. Լրացուցիչ Ակտով, 1967թ. Լրացնող Ակտով և սույն Ակտով.
(xxv) «Վեհաժողով» նշանակում է` 21(1)(ա) հոդվածում նշված Վեհաժողով կամ այդ Վեհաժողովին փոխարինող ցանկացած մարմին.
(xxvi) «Կազմակերպություն» նշանակում է` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.
(xxvii) «Գլխավոր տնօրեն» նշանակում է` Կազմակերպության Գլխավոր տնօրեն.
(xxviii) «Միջազգային բյուրո» նշանակում է` Կազմակերպության Միջազգային բյուրո.
(xxix) որպես «վավերագիր» պետք է հասկանալ նաև ընդունման կամ հաստատման փաստաթղթերը։