Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Միջազգային գրանցումը, միջազգային գրանցման թվականը, միջազգային գրանցման հրապարակումը և գաղտնի օրինակները

1) [Միջազգային գրանցումը] Միջազգային բյուրոն միջազգային հայտի առարկա հանդիսացող յուրաքանչյուր արդյունաբերական նմուշ գրանցում է այն ստանալուց անմիջապես հետո կամ, եթե, 8-րդ հոդվածին համապատասխան, ուղղումներ կատարելու առաջարկ է արվել, պահանջված ուղղումներն ստանալուց անմիջապես հետո։ Գրանցումն ուժի մեջ է մտնում` անկախ այն բանից` հրապարակումը հետաձգվում է 11-րդ հոդվածի համաձայն, թե ոչ։

2) [Միջազգային գրանցման թվականը] ա) Ելնելով «բ» ենթակետից` միջազգային գրանցման թվական է համարվում միջազգային հայտի ներկայացման թվականը։

բ) Եթե միջազգային հայտը Միջազգային բյուրոյի ստանալու թվականի դրությամբ 5(2) հոդվածին առնչվող անճշտություն ունի, ապա միջազգային գրանցման թվական պետք է համարվի այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստացել է այդ անճշտության ուղղումը, կամ միջազգային հայտի ներկայացման թվականը` կախված այն բանից, թե այդ թվականներից որն է ավելի ուշ։

3) [Հրապարակումը] ա) Միջազգային գրանցումը պետք է հրապարակվի Միջազգային բյուրոյի կողմից։ Այդ հրապարակումը բոլոր Պայմանավորվող կողմերում պետք է համարվի բավարար հրապարակայնություն ունեցող, և սեփականատիրոջ կողմից որևէ այլ հրապարակում չպետք է պահանջվի։

բ) Միջազգային բյուրոն միջազգային գրանցման հրապարակման մեկական օրինակ պետք է ուղարկի յուրաքանչյուր նշված գերատեսչություն։

4) [Գաղտնիության պահպանումը մինչև հրապարակումը] 5-րդ կետի և 11(4) (բ) հոդվածի համաձայն` Միջազգային բյուրոն պետք է պահպանի յուրաքանչյուր միջազգային հայտի և միջազգային գրանցման գաղտնիությունը մինչև հրապարակումը։

5) [Գաղտնի օրինակներ] ա) Միջազգային բյուրոն գրանցման ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո միջազգային գրանցման մեկ օրինակի հետ միասին միջազգային հայտը ուղեկցող ցանկացած համապատասխան հայտարարություն, փաստաթուղթ կամ նմուշահատ պետք է ուղարկի բոլոր այն գերատեսչություններին, որոնք Միջազգային բյուրո ծանուցում են ուղարկել այն մասին, որ ցանկանում են այդպիսի օրինակ ստանալ, և նշված են միջազգային հայտում։

բ) Մինչև Միջազգային բյուրոյի կողմից միջազգային գրանցման հրատարակումը, գերատեսչությունը պետք է գաղտնի պահի Միջազգային բյուրոյի կողմից իրեն ուղարկված յուրաքանչյուր միջազգային գրանցման օրինակ և կարող է վերոհիշյալ օրինակն օգտագործել միայն փորձաքննության նպատակով, որն անց է կացվում միջազգային գրանցումով և արդյունաբերական նմուշների պահպանության համար այն հայտերով, որոնք ներկայացվել են այն Պայմանավորվող կողմում կամ նրա անունից, որի համար իրավասու է տվյալ գերատեսչությունը։ Մասնավորապես, նա չի կարող գերատեսչությունից դուրս ցանկացած մեկի համար, բացառությամբ այդ միջազգային գրանցման սեփականատիրոջ, բացահայտել նման ցանկացած միջազգային գրանցման բովանդակություն` բացառությամբ, երբ դա կատարվում է միջազգային գրանցման համար հիմք ծառայած միջազգային հայտի ներկայացման իրավունքի վերաբերյալ վեճ պարունակող վարչական և դատական քննության նպատակով։ Այդպիսի վարչական կամ դատական քննության դեպքում միջազգային գրանցման բովանդակությունը կարող է բացահայտվել միայն գործընթացում ներգրավված կողմերի գիտությամբ, որոնք պարտավորված են հարգել բացահայտման գաղտնիությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։