Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Միջազգային գրանցման գործողությունը

1) [Գործող օրենքի համաձայն ներկայացված հայտի գործողությանը համարժեք գործողություն] Միջազգային գրանցումը, միջազգային գրանցման թվականից, յուրաքանչյուր նշված Պայմանավորվող կողմում պետք է ունենա առնվազն այն նույն գործողության ուժը, որը կունենա, Պայմանավորվող կողմի օրենքին համապատասխան, արդյունաբերական նմուշի պահպանություն ստանալու համար ընդունված կարգով ներկայացված հայտը։

2) [Գործող օրենքի համաձայն տրմադրվող պահպանության գործողությանը համարժեք գործողություն] ա) Յուրաքանչյուր նշված Պայմանավորվող կողմում, որի գերատեսչությունը 12-րդ հոդվածի համաձայն մերժում չի ուղարկել, միջազգային գրանցումը պետք է ունենա այն նույն ուժը, ինչ, այդ Պայմանավորվող կողմի օրենքի համաձայն, արդյունաբերական նմուշին տրամադրված պահպանությունը, որը հաշվարկվում է ամենաուշը մերժումը հաղորդելու համար թույլատրելի ժամկետի ավարտի թվականից սկսած կամ, եթե Պայմանավորվող կողմը համապատասխան հայտարարություն է կատարել Կանոնակարգերի համաձայն, ամենաուշը այդ հայտարարությունում նշված թվականից սկսած։

բ) Եթե նշված Պայմանավորվող կողմի գերատեսչությունը մերժում է ներկայացրել և հետագայում մասնակիորեն կամ ամբողջապես հետ է վերցրել այդ մերժումը, ապա, այն մասով, որով մերժումը հետ է վերցվել, միջազգային գրանցումը պետք է այդ Պայմանավորվող կողմում ունենա գործողության նույն ուժը, ինչ, տվյալ Պայմանավորվող կողմի օրենքին համապատասխան, արդյունաբերական նմուշին տրված պահպանությունը, որի գործողությունը հաշվարկվում է ամենաուշը այն թվականից, երբ մերժումը հետ է վերցվել։

գ) Սույն կետով միջազգային գրանցմանը տրված գործողության ուժը պետք է կիրառվի այդ գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի կամ նմուշների նկատմամբ` այն ձևով, ինչպես նշված գերատեսչությունը գրանցումն ստացել է Միջազգային բյուրոյի կողմից, կամ, եթե կիրառելի է, հաշվի առնելով տվյալ գերատեսչության կողմից կիրառվող ընթացակարգերի համաձայն կատարված փոփոխությունները։

3) [Հայտատուի Պայմանավորվող կողմի նշման գործողությանը վերաբերող հայտարարություն] ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, կարող է հայտարարագրով ծանուցել Գլխավոր տնօրենին այն մասին, որ եթե նա հանդիսանում է հայտատուի Պայմանավորվող կողմը, ապա միջազգային գրանցման մեջ այդ Պայմանավորվող կողմի նշումը գործողության ուժ չպետք է ունենա։

բ) Եթե «ա» ենթակետում նշված հայտարարությունը կատարած Պայմանավորվող կողմը միջազգային հայտում նշված է և որպես հայտատուի Պայմանավորվող կողմ, և նշված Պայմանավորվող կողմ, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի այդ Պայմանավորվող կողմի նշումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։