Հոդված 19
Հոդված 19
Մի քանի պետությունների միացյալ գերատեսչություն
1) [Ընդհանուր գերատեսչության մասին ծանուցումը] Եթե սույն Ակտին կողմ դառնալու մտադրություն ունեցող մի քանի պետություններ միասնականացրել են, կամ սույն Ակտին կողմ հանդիսացող մի քանի պետություններ համաձայնել են միասնականացնել արդյունաբերական նմուշների մասին իրենց ազգային օրենսդրությունը, ապա նրանք կարող են Գլխավոր տնօրենին ծանուցել այն մասին, որ`
(i) միացյալ գերատեսչությունը պետք է փոխարինի իրենցից յուրաքանչյուրի ազգային գերատեսչությանը, և
(ii) իրենց համապատասխան տարածքների ամբողջությունը, որտեղ գործում է միասնականացված օրենսդրությունը, պետք է համարվի մեկ Պայմանավորված կողմ՝ սույն Ակտի 1,3-18-րդ և 31-րդ հոդվածների կիրառման նպատակներով։
2) [Ծանուցումը կատարելու ժամանակը] 1-ին կետում նշված ծանուցումը պետք է կատարվի.
(i) այն պետությունների դեպքում, որոնք մտադրություն ունեն դառնալու սույն Ակտին կողմ՝ 27(2) հոդվածում նշված փաստաթղթերն ի պահ հանձնելու թվականին.
(ii) սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների դեպքում՝ նրանց ազգային օրենսդրությունների միասնականացումն ուժի մեջ մտնելուց հետո` ցանկացած ժամանակ։
3) [Ծանուցումն ուժի մեջ մտնելու թվականը] 1-ին և 2-րդ կետերում նշված ծանուցումը պետք է ուժի մեջ մտնի.
(i) այն պետությունների դեպքում, որոնք մտադրություն ունեն դառնալու սույն Ակտի կողմ` այն թվականին, երբ այդ պետությունները պարտավորվում են սույն Ակտով.
(ii) սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների դեպքում` այդ մասին մյուս Պայմանավորվող կողմերին Գլխավոր տնօրենի հաղորդելու թվականից երեք ամիս հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած այլ` ավելի ուշ թվականի։