Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող պետությունների օրենքներով և որոշ միջազգային պայմանագրերով տրված այլ պահպանության կիրառելիությունը
1) [Պայմանավորվող կողմերի օրենքները և որոշակի միջազգային պայմանագրերը] Սույն Ակտի դրույթները չպետք է ազդեն որևէ ավելի լայն պահպանության վրա, որը կարող է տրամադրված լինել Պայմանավորվող կողմի օրենքով, և որևէ ձևով չպետք է ազդեն հեղինակային իրավունքի մասին միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով արվեստի ստեղծագործություններին և կիրառական արվեստի ստեղծագործություններին տրամադրված պահպանության վրա կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի հավելված հանդիսացող` Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով արդյունաբերական նմուշներին տրամադրված պահպանության վրա։
2) [Փարիզյան կոնվենցիային համապատասխանության պարտավորությունը] Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է համապատասխանի Փարիզյան կոնվենցիայի՝ արդյունաբերական նմուշներին վերաբերող դրույթներին։