Հոդված 26
Հոդված 26
Որոշ հոդվածների փոփոխությունը Վեհաժողովի կողմից
1) [Փոփոխության առաջարկություններ] ա) 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների և սույն հոդվածի փոփոխությունների առաջարկությունը Վեհաժողովի կողմից կարող է նախաձեռնել ցանկացած Պայմանավորվող կողմ կամ Գլխավոր տնօրենը։
բ) Այդ առաջարկությունների մասին Գլխավոր տնօրենը պետք է հայտնի Պայմանավորվող կողմերին Վեհաժողովի կողմից քննարկման դրվելուց առնվազն վեց ամիս առաջ։
2) [Մեծամասնությունը] 1-ին կետում նշված հոդվածների ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների երեք քառորդի մեծամասնություն` բացառությամբ 21-րդ հոդվածի կամ սույն հոդվածի ցանկացած փոփոխության, որոնց ընդունումը պետք է պահանջի ձայների չորս հինգերորդի մեծամասնություն։
3) [Ուժի մեջ մտնելը] ա) Բացառությամբ այն դեպքի, երբ կիրառվում է «բ» ենթակետը, 1-ին կետում նշված հոդվածների ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի մեկ ամիս անց այն բանից հետո, երբ իրենց համապատասխան սահմանադրական ընթացակարգերն անցնելուց հետո գործողության ուժ ստացած՝ ընդունման մասին գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են այն Պայմանավորվող կողմերի երեք քառորդից, որոնք տվյալ փոփոխության ընդունման պահին Վեհաժողովի անդամներ են հանդիսացել և այդ փոփոխության համար քվեարկելու իրավունք են ունեցել։
բ) 21.3-րդ կամ 4-րդ հոդվածի կամ սույն ենթակետի ցանկացած փոփոխություն ուժի մեջ չի մտնի, եթե Վեհաժողովի կողմից դրա ընդունումից հետո` վեց ամսվա ընթացքում, ցանկացած Պայմանավորվող կողմ Գլխավոր տնօրենին ծանուցում է այդ փոփոխությունն իր կողմից չընդունվելու մասին։
գ) Ցանկացած փոփոխություն, որն ուժի մեջ է մտնում սույն կետի դրույթներին համապատասխան, պետք է պարտադիր լինի բոլոր այն պետությունների և միջկառավարական կազմակերպությունների համար, որոնք Պայմանավորվող կողմեր են հանդիսանում փոփոխությունն ուժի մեջ մտնելու թվականին, կամ որոնք Պայմանավորվող կողմեր են դառնում ավելի ուշ թվականի։