Հոդված 27
Հոդված 27
Սույն Ակտին կողմ դառնալը
1) [Կողմ դառնալու իրավունք] Ելնելով 2-րդ և 3-րդ կետերից և 28-րդ հոդվածից.
(i) Կազմակերպության ցանկացած Անդամ պետություն կարող է ստորագրել և դառնալ սույն Ակտի կողմ.
(ii) ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որն ունի գերատեսչություն, որտեղ արդյունաբերական նմուշները կարող են պահպանություն ստանալ` գործողության ուժ ունենալով այն տարածքներում, որտեղ տվյալ միջկառավարական կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը գործում է, կարող է ստորագրել և դառնալ սույն Ակտի կողմ` պայմանով, որ միջկառավարական կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը Կազմակերպության անդամ է, և պայմանով, որ այդ գերատեսչությունը, 19-րդ հոդվածին համապատասխան, ծանուցման ենթակա չէ։
2) [Վավերացումը կամ միացումը] 1-ին կետում նշված ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն կարող է ի պահ հանձնել.
(i) վավերագիրը, եթե նա ստորագրել է սույն Ակտը, կամ
(ii) միանալու մասին փաստաթուղթը, եթե նա չի ստորագրել սույն Ակտը։
3) [Ի պահ հանձնված փաստաթղթի գործողության թվականը] ա) Ելնելով «բ»-«դ» ենթակետերից` վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնման գործողության թվականը դրանց ի պահ հանձնման թվականն է։
բ) Վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնման գործողության թվականը ցանկացած պետության համար, որտեղ արդյունաբերական նմուշի պահպանությունը կարելի է ձեռք բերել միայն այն միջկառավարական կազմակերպության գերատեսչության միջոցով, որի անդամ է հանդիսանում տվյալ պետությունը, համարվում է այն թվականը, երբ այդ միջկառավարական կազմակերպության փաստաթուղթն ի պահ է հանձնվել, եթե այդ թվականն ավելի ուշ է, քան այն թվականը, երբ ի պահ են հանձնվել վերոհիշյալ պետության փաստաթղթերը։
գ) 19-րդ հոդվածում նշված ծանուցումը պարունակող կամ դրան կցված վավերագրի կամ միանալու ցանկացած փաստաթղթի ի պահ հանձնման գործողության թվական համարվում է վերոհիշյալ ծանուցումը կատարած պետությունների խմբի անդամ պետություններից ամենավերջինի փաստաթղթի ի պահ հանձնման թվականը։
դ) Պետության վավերագիրը կամ միանալու մասին ցանկացած փաստաթուղթ կարող է պարունակել կամ դրան կարող է կցված լինել հայտարարագիր, որով այդ փաստաթուղթը համարվի ի պահ հանձնված` պայմանով, որ նաև ի պահ է հանձնված մեկ այլ պետության կամ միջկառավարական կազմակերպության փաստաթուղթը, կամ ի պահ են հանձնված երկու ուրիշ պետությունների փաստաթղթերը կամ մեկ այլ պետության և մեկ միջպետական կազմակերպության ի պահ հանձնված փաստաթղթերը, որոնք իրավունք ունեն սույն Ակտին կողմ դառնալու` իրենց անունների նշմամբ։ Փաստաթուղթը, որը կրում է, կամ որին կցված է այդպիսի հայտարարություն, պետք է համարվի ի պահ հանձնված այն թվականին, երբ կատարված է հայտարարագրում նշված պայմանը։ Այնուամենայնիվ, երբ հայտարարագրում նշված փաստաթուղթը կրում է, կամ որին կցված է նշված տիպի հայտարարագիր, այդ փաստաթուղթը պետք է համարվի ի պահ հանձնված այն օրը, երբ կատարվել է վերջին հայտարարագրում նշված պահանջը:
ե) «դ» կետին համապատասխան կատարված ցանկացած հայտարարագիր կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Այդպիսի ցանկացած հետ վերցնելը ուժի մեջ է մտնում հետ վերցնելու մասին ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու թվականից։