Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Պայմանավորվող կողմերի կատարած հայտարարությունները

1) [Հայտարարություններ կատարելու ժամանակը] 4(1) (բ), 5(2) (ա), 7(2), 11(1), 13(1), 14(3), 16(2) կամ 17(3) (գ) հոդվածներով ցանկացած հայտարարություն կարող է կատարվել.

(i) 27(2) հոդվածում նշված որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու ժամանակ, որի դեպքում այն պետք է ուժի մեջ մտնի այն թվականին, երբ հայտարարությունը կատարած պետությունը կամ միջկառավարական կազմակերպությունը պարտավորվում է սույն Ակտով, կամ

(ii) 27(2) հոդվածում նշված որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելուց հետո, որի դեպքում այն պետք է ուժի մտնի Գլխավոր տնօրենի կողմից ստացվելուց երեք ամիս հետո կամ հայտարարության մեջ նշված ցանկացած ավելի ուշ ժամանակ, սակայն պետք է կիրառվի այն միջազգային գրանցումների նկատմամբ, որոնց միջազգային գրանցման թվականը նույնն է, ինչ, կամ ավելի ուշ, քան հայտարարության ուժի մեջ մտնելու թվականը։

2) [Ընդհանուր միասնական գերատեսչություն ունեցող պետությունների հայտարարությունները] Անկախ 1-ին կետից` այնտեղ նշված ցանկացած հայտարարություն` կատարված մի պետության կողմից, որն այլ պետության կամ պետությունների հետ, 19.1-ին հոդվածին համապատասխան, ծանուցել է Գլխավոր տնօրենին իր ազգային գերատեսչությունը միասնականով փոխարինելու մասին, ուժի մեջ պետք է մտնի միայն այն դեպքում, եթե այդ մյուս պետությունը կամ պետությունները նույնպես կատարում են համապատասխան հայտարարություն կամ համապատասխան հայտարարություններ։

3) [Հայտարարությունները հետ վերցնելը] 1-ին կետում նշված ցանկացած հայտարարություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ։ Այդ հայտարարությունը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալուց երեք ամիս հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած ավելի ուշ թվականից։ Այն դեպքում, երբ հայտարարությունը կատարվում է 7.2-րդ հոդվածին համապատասխան, հետ վերցնելը չպետք է ազդի նրա ուժի մեջ մտնելուց առաջ ներկայացված միջազգային հայտերի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։