Հոդված 31
Հոդված 31
1934թ. և 1960թ. Ակտերի կիրառելիությունը
1) [Սույն Ակտի և 1934թ. Ակտի կամ 1960թ. Ակտի կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները] Սույն Ակտը պետք է կիրառվի սույն Ակտի և 1934թ. կամ 1960թ. Ակտերի կողմ հանդիսացող պետությունների երկկողմ հարաբերություններում։ Այնուամենայնիվ, այդ պետությունները Միջազգային բյուրոյում մինչև սույն Ակտն իրենց երկկողմ հարաբերություններում կիրառելի դառնալը ի պահ հանձնված արդյունաբերական նմուշների նկատմամբ իրենց երկկողմ հարաբերություններում պետք է կիրառեն 1934թ. Ակտը կամ 1960թ. Ակտը` կախված դեպքից։
2) [Սույն Ակտին և 1934թ. Ակտին կամ 1960թ. Ակտին կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները և 1934թ. Ակտին կամ 1960թ. Ակտին, բայց ոչ սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները] ա) Ցանկացած պետություն, որը կողմ է սույն Ակտին և 1934թ. Ակտին, պետք է շարունակի կիրառել 1934թ. Ակտը այն պետությունների հետ իրենց հարաբերություններում, որոնք կողմ են 1934թ. Ակտին` առանց սույն Ակտին կամ 1960թ. Ակտին կողմ լինելու։
բ) Ցանկացած պետություն, որը կողմ է սույն Ակտին և 1960թ. Ակտին, պետք է շարունակի կիրառել 1960թ. Ակտը այն պետությունների նկատմամբ, որոնք կողմ են 1960թ. Ակտին` առանց սույն Ակտին կողմ լինելու։