Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Միջազգային հայտի բովանդակությունը

1) [Միջազգային հայտի պարտադիր բովանդակությունը] Միջազգային հայտը պետք է կազմվի սահմանված լեզվով կամ սահմանված լեզուներից մեկով և պետք է ներառի կամ պետք է ուղեկցվի.

(i) սույն Ակտի համաձայն` միջազգային գրանցման մասին խնդրանքով.

(ii) հայտատուին վերաբերող սահմանված տվյալներով.

(iii) սահմանված քանակությամբ վերարտադրված օրինակներով կամ, հայտատուի ընտրությամբ, միջազգային գրանցման ենթակա արդյունաբերական նմուշի` նախատեսված ձևով ներկայացված մի քանի տարբեր վերարտադրություններով. այնուամենայնիվ, եթե արդյունաբերական նմուշը հարթ է, և, 5-րդ կետին համապատասխան, ներկայացվել է հրապարակման հետաձգման խնդրանք, ապա միջազգային հայտը կարող է, վերարտադրություններ պարունակելու փոխարեն, կից ունենալ արդյունաբերական նմուշի` նախատեսված քանակությամբ օրինակներ.

(iv) սահմանված կարգով` ապրանքի կամ ապրանքների նշումով, որոնք կազմում են արդյունաբերական նմուշը, կամ որոնց հետ կապված պետք է օգտագործվի արդյունաբերական նմուշը.

(v) նշված Պայմանավորվող կողմերի մասին տեղեկությունով.

(vi) սահմանված տուրքերով.

(vii) սահմանված ցանկացած այլ մանրամասնով։

2) [Միջազգային հայտի լրացուցիչ պարտադիր բովանդակությունը] ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, և որի օրենքը սույն Ակտին կողմ դառնալու պահին՝ արդյունաբերական նմուշի պահպանության համար հայտի ներկայացման թվականը այդ օրենսդրության համաձայն սահմանելու համար, պահանջում է, որ հայտը ներառի «բ» ենթակետում նշված տարրերից որևէ մեկը, կարող է դիմումով Գլխավոր տնօրենին ծանուցել այդ տարրերի մասին։

բ) Տարրերը, որոնց մասին կարող է ծանուցվել «ա» ենթակետի համաձայն, հետևյալներն են.

(i) նշումներ, որոնք վերաբերում են տվյալ հայտի առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի հեղինակի անձին.

(ii) տվյալ հայտի առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի վերարտադրության կամ բնորոշ հատկությունների կարճ նկարագրությունը.

(iii) հավակնությունը։

գ) Եթե միջազգային հայտը պարունակում է Պայմանավորվող կողմի նշում, որը ծանուցում է կատարել «ա» ենթակետի համաձայն, ապա այն պետք է սահմանված կարգով պարունակի նաև տվյալ ծանուցման առարկա հանդիսացող ցանկացած տարր։

3) [Միջազգային հայտի բովանդակության այլ հնարավոր բովանդակությունը] Միջազգային հայտը կարող է ներառել կամ ուղեկցվել լրացուցիչ տարրերով, որոնք նշված են Կանոնակարգում։

4) [Մի քանի արդյունաբերական նմուշներ նույն միջազգային հայտում] Սահմանված հնարավոր պայմաններով միջազգային հայտը կարող է պարունակել երկու կամ ավելի արդյունաբերական նմուշներ։

5) [Հրապարակումը հետաձգելու մասին խնդրագիր] Միջազգային հայտը կարող է պարունակել հրապարակումը հետաձգելու մասին խնդրագիր։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։