Հոդված 7
Հոդված 7
Նշման համար տուրքեր
1) [Սահմանված նշման համար տուրքեր] Սահմանված տուրքերը, 2-րդ կետի համաձայն, ներառում են նշման համար տուրք՝ նշված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար։
2) [Նշման անհատական տուրք] Ցանկացած Պայմանավորված կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, և ցանկացած Պայմանավորված կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող են դիմումով ծանուցել Գլխավոր տնօրենին այն մասին, որ ցանկացած միջազգային հայտի առնչությամբ, որում նշված է, և այդպիսի միջազգային հայտից բխող ցանկացած միջազգային ժամկետի երկարաձգման դեպքում, նշման համար 1-ին կետով սահմանված տուրքը պետք է փոխարինվի նշման համար անհատական տուրքով, որի գումարի չափը նշվում է դիմումի մեջ և կարող է փոփոխվել հետագա դիմումներում։ Նշված գումարի չափը կարող է ամրագրվել վերը նշված Պայմանավորվող կողմի կողմից՝ պահպանության սկզբնական ժամանակահատվածի համար և ժամկետի երկարաձգման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար, կամ համապատասխան Պայմանավորված կողմի` թույլատրվող առավելագույն ժամանակահատվածի համար։ Այնուամենայնիվ, այդ գումարը չի կարող լինել ավելի, քան որևէ Պայմանավորված կողմ լիազորված է ստանալու հայտատուից միևնույն քանակի արդյունաբերական նմուշներին համարժեք ժամանակահատվածով պահպանություն տրամադրելու համար՝ միջազգային գործընթացներից ստացվող խնայողությունների գումարը հանելուց հետո։
3) [Նշման համար տուրքերի փոխանցումը] 1-ին և 2-րդ կետերում նշված նշման համար տուրքերը Միջազգային բյուրոյի կողմից պետք է փոխանցվեն այն Պայմանավորվող կողմին, որի համար այդ տուրքերը վճարվել են։