Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 21. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԵՏևաՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 21. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԵՏևաՆՔՆԵՐԸ

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորը`

ա) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ).

բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում.

գ) պարտապանին սնանկ ճանաչելու մասին անհապաղ տեղեկացնում է`

- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

- մաքսային պետական մարմիններին,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին և այլ վարկային կազմակերպություններին ծանուցելու համար,

- դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,

- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.

դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.

զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե հայցադիմումը ներկայացրել է պարտատերը, հարկադիր կատարողը, կամ պարտապանի կողմից հայցադիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.

է) պարտապանին լուծարելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին, արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա` բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից առանց դատավորի թույլտվության արգելվում է պարտապանի մոտ որևէ ստուգում կամ ուսումնասիրություն, բացառությամբ ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարված պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պարտապանի լուծարումից հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող անձանց և պարտապանի ղեկավարի` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:

4. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցը մերժելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար:

5. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ հայցի մերժումը չի արգելում նույն անձին նույն հայցով դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

(21-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։