Խորհուրդ
Հոդված 17
Հոդված 17
Խորհրդի անդամներ ընտրելիս Ասամբլեան պետք է հետևի հետևյալ չափանիշներին.
ա) տասը պետք է լինեն այն պետությունները, որոնք մեծ շահագրգռվածություն ունեն միջազգային նավափոխադրումների ծառայություններ մատուցելու հարցում.
բ) տասը պետք է լինեն այլ պետություններ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միջազգային ծովային առևտրի նկատմամբ.
գ) քսանը պետք է լինեն վերոնշյալ ,աե կամ ,բե պարբերությունների ներքո չընտրված այն պետությունները, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ծովային փոխադրման կամ նավարկության նկատմամբ, և որոնց ընտրությունը Խորհրդում կապահովի աշխարհի բոլոր խոշոր աշխարհագրական տարածքների ներկայացվածությունը: