Հոդված 38
Հոդված 38
Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեն քննության կառնի նավերից ծովի աղտոտման կանխմանը և վերահսկողությանն առնչվող, Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած հարց և մասնավորապես.
ա) կկատարի այնպիսի գործառույթներ, որոնք տրվել կամ կարող են տրվել Կազմակերպությանը` նավերից ծովի աղտոտման կանխման և վերահսկողության մասին միջազգային կոնվենցիաներով կամ դրանց ներքո, մասնավորապես այն կանոնակարգերի և այլ դրույթների ընդունման և դրանցում փոփոխությունների առնչությամբ, որոնք նախատեսված են այդ կոնվենցիաներում.
բ) համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ դյուրացնելու համար վերոնշյալ ,աե պարբերության մեջ նշված կոնվենցիաների կիրարկումը.
գ) կապահովի նավերից ծովի աղտոտման կանխման և վերահսկողության վերաբերյալ գիտական, տեխնիկական և գործնական այլ տեղեկությունների ձեռքբերումը՝ պետությունների` հատկապես զարգացող երկրների շրջանում տարածելու համար, և նպատակահարմարության դեպքում առաջարկություններ կներկայացնի և ուղեցույցներ կմշակի.
դ) կխթանի համագործակցությունը տարածաշրջանային այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են նավերից ծովի աղտոտման կանխմամբ և վերահսկողությամբ, հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները.
ե) կքննարկի և կձեռնարկի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած այլ հարցի առնչությամբ համապատասխան գործողություններ, որոնք կնպաստեն նավերից ծովային աղտոտման կանխմանն ու վերահսկողությանը, ներառյալ բնապահպանական հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները: