Իրավական կոմիտե
Հոդված 33
Հոդված 33
ա) Իրավական կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած իրավական հարց:
բ) Իրավական կոմիտեն անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի՝ սույն Կոնվենցիայով կամ Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված պարտականությունների կատարման համար կամ սույն հոդվածի գործողության շրջանակում եղող որևէ պարտականության կատարման համար, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված որևէ այլ միջազգային փաստաթղթով կամ դրա ներքո:
գ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Իրավական կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով: