Հարաբերությունները Միավորված ազգերի կազմակերպությանև այլ կազմակերպությունների հետ
Հոդված 68
Հոդված 68
Ասամբլեայի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ հաստատման պայմանով` Կազմակերպությունը կարող է ստանձնել միջազգային, պետական կամ հասարակական կազմակերպությունների` Կազմակերպության գործունեության շրջանակում եղող այնպիսի գործառույթներ, ռեսուրսներ և պարտավորություններ, որոնք կարող են փոխանցվել Կազմակերպությանը միջազգային համաձայնագրերով կամ փոխադարձաբար ընդունելի կարգավորումներով, որոնք ձեռք են բերվել համապատասխան կազմակերպությունների իրավասու մարմինների միջև: Նույն կերպով Կազմակերպությունը կարող է ստանձնել այնպիսի վարչական գործառույթներ, որոնք գտնվում են իր գործունեության շրջանակում, և որոնք վստահվել են կառավարությանը՝ միջազգային որևէ փաստաթղթի պայմանների համաձայն: