Հոդված 28
Հոդված 28
ա) Ծովային անվտանգության կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած հարց, որն առնչվում է նավարկության օժանդակ միջոցներին, նավերի կառուցմանը և սարքավորումներին, անվտանգության տեսանկյունից անձնակազմի հավաքագրմանը, բախումների կանխարգելման կանոններին, վտանգավոր բեռների սպասարկմանը, ծովային անվտանգության գործընթացներին ու պահանջներին, հիդրոգրաֆիկ տեղեկություններին, նավամատյաններին և նավարկությանն առնչվող գրագրությանը, ծովային դժբախտ պատահարների հետաքննությանը, փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև ծովային անվտանգության վրա անմիջականորեն ազդող այլ հարցեր:
բ) Ծովային անվտանգության կոմիտեն կապահովի մեխանիզմներ սույն Կոնվենցիայով, Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված պարտականությունների կատարման համար կամ սույն հոդվածի գործողության շրջանակում եղող որևէ պարտականության կատարման համար, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված որևէ այլ միջազգային փաստաթղթով կամ դրա ներքո:
գ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Ծովային անվտանգության կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով: