Հոդված 2
Հոդված 2
I մասում սահմանված նպատակներին հասնելու համար Կազմակերպությունը.
ա) 3-րդ հոդվածի դրույթների համաձայն` քննարկում և առաջարկություններ է ներկայացնում 1-ին հոդվածի «ա», «բ», «գ» պարբերությունների ներքո ծագող հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ներկայացվել անդամների, Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած մարմնի կամ մասնագիտացված գործակալության կամ ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության կողմից, կամ այն հարցերի վերաբերյալ, որոնք նշված են 1-ին հոդվածի «դ» պարբերության մեջ.
բ) ապահովում է կոնվենցիաների, համաձայնագրերի կամ այլ համապատասխան փաստաթղթերի մշակումը և դրանք առաջարկում է կառավարություններին ու միջկառավարական կազմակերպություններին և անհրաժեշտության դեպքում հրավիրում է կոնֆերանսներ.
գ) ապահովում է մեխանիզմներ` անդամների միջև խորհրդակցություններ և կառավարությունների միջև տեղեկություններ փոխանակելու համար.
դ) իրականացնում է սույն հոդվածի «ա», «բ», «գ» պարբերություններից բխող գործառույթները, մասնավորապես` այնպիսիք, որոնք իրեն վերապահվում են ծովային հարցերի և ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցության վերաբերյալ միջազգային փաստաթղթերով կամ դրանց ներքո.
ե) X մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դյուրացնում է տեխնիկական համագործակցությունը Կազմակերպության գործունեության շրջանակում: