Հոդված 77
Հոդված 77
Տարածքներ
ա) Անդամները կարող են ցանկացած ժամանակ հայտարարություն անել, որ իրենց մասնակցությունը Կոնվենցիային ընդգրկում է այն բոլոր տարածքները, կամ դրանցից մի քանիսը կամ միայն մեկը, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են:
բ) Կոնվենցիան չի կիրառվի այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար անդամները պատասխանատու են, քանի դեռ անդամների անունից այդ նպատակով հայտարարություն չի արվել սույն հոդվածի ,աե պարբերության դրույթների համաձայն:
գ) Սույն հոդվածի ,աե պարբերության համաձայն արված հայտարարությունը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ դրա կրկնօրինակը վերջինս կուղարկի բոլոր այն պետություններին, որոնք հրավիրվել են Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսին, և այլ պետությունների, որոնք կարող են անդամ դարձած լինել:
դ) Այն դեպքերում, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը հանդիսանում է կառավարող մարմին` համաձայն խնամակալության համաձայնագրի, Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է Կոնվենցիան ընդունել մեկ, մի քանի կամ բոլոր խնամարկյալ տարածքների անունից՝ 76-րդ հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան: