Հոդված 96
Հոդված 96
1. Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը կարող է Արդարադատության միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք հայցել ցանկացած իրավական հարցի վերաբերյալ:
2. Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններն ու մասնագիտացված գործակալությունները, որոնք կարող են ցանկացած ժամանակ լիազորվել Գլխավոր ասամբլեայի կողմից, նույնպես կարող են հայցել դատարանի խորհրդատվական կարծիքը իրենց գործունեության շրջանակում ծագող իրավական հարցերի վերաբերյալ:
__________________________________
.1 Ուղղվել է 1977 թ. նոյեմբերի 9-ի A.371(X) բանաձևով:
.2 1994 թ. նոյեմբերի 9՝ 16-րդ, 17-րդ հոդվածների և 19-րդ հոդվածի ,բե պարբերության առնչությամբ:
.3 1982 թ. հուլիսի 28` 66-րդ հոդվածի առնչությամբ:
.4 Տես ծանոթագրությունը:
.5 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 57-րդ հոդվածում նշված է հետևյալը.
.6 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 63-րդ հոդվածում նշված է հետևյալը.
.7 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 96-րդ հոդվածում նշված է հետևյալը.
.8 Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1958 թ. մարտի 17-ին:
.9 Ստորագրությունները բաց են թողնված:
.10 Կոնֆերանսի պատվիրակներն իրենց ստորագրությունները դրեցին միայն անգլերեն տեքստի տակ, թեև հասկանալի էր, որ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:
.11 Խորհրդի կազմին վերաբերող սույն հավելվածը կիրառությունից դուրս է եկել 17-րդ հոդվածի փոփոխությամբ, որը կատարվել է Ասամբլեայի` 1964 թ. սեպտեմբերի 15-ի A69 (ES.II) բանաձևով և ուժի մեջ է մտել 1967 թ. հոկտեմբերի 6-ին: