Փոփոխություններ
Հոդված 71
Հոդված 71
Կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունների տեքստերը գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում են անդամներին Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն վեց ամիս առաջ: Փոփոխություններն ընդունվում են Ասամբլեայի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Բացառությամբ ասոցիացված անդամների` Կազմակերպության անդամների երկու երրորդի կողմից դրանք ընդունվելուց տասներկու ամիս հետո յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի բոլոր անդամների համար: Եթե այս տասներկու ամիս ժամանակահատվածի առաջին 60 օրվա ընթացքում որևէ անդամ ծանուցում է փոփոխության պատճառով Կազմակերպությունից դուրս գալու մասին, ապա դուրս գալն ուժի մեջ է մտնում փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվին` չնայած Կոնվենցիայի 78-րդ հոդվածի դրույթներին: