Անցնել բովանդակությանը
Քվեարկություն

Հոդված 62

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62

Եթե այլ բան նախատեսված չէ Կոնվենցիայով կամ որևէ միջազգային համաձայնագրով, որով որոշակի գործառույթներ են վերապահվում Ասամբլեային, Խորհրդին, Ծովային անվտանգության կոմիտեին, Իրավական կոմիտեին, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեին, Տեխնիկական համագործակցության կոմիտեին կամ Դյուրացման կոմիտեին, ապա այդ մարմիններում քվեարկելիս կկիրառվեն հետևյալ դրույթները.

ա) ամեն անդամ կունենա մեկ ձայն.

բ) որոշումները կկայացվեն ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այն որոշումների դեպքում, որոնց համար ձայների երկու երրորդ մեծամասնություն է պահանջվում` ներկա գտնվողների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ.

գ) Կոնվենցիայի նպատակների համար` ներկա գտնվող և քվեարկող անդամներ բառակապակցությունը նշանակում է` անդամներ, որոնք ներկա են և կողմ կամ դեմ են քվեարկում: Այն անդամները, որոնք ձեռնպահ են մնում քվեարկելուց, համարվում են չքվեարկող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։