Խորհուրդ
Հոդված 26
Հոդված 26
Ասամբլեայի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհուրդը կկատարի Կազմակերպության բոլոր գործառույթները՝ բացառությամբ 15-րդ հոդվածի «ժ» պարբերության ներքո առաջարկություններ ներկայացնելու գործառույթի: Մասնավորապես, Խորհուրդը կհամակարգի Կազմակերպության մարմինների գործունեությունը և կարող է աշխատանքային ծրագրում այնպիսի ճշգրտումներ կատարել, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար Կազմակերպության արդյունավետ գործունեությունը: