Այլ դրույթներ
Հոդված 76
Հոդված 76
Ստորագրում և ընդունում
III մասի դրույթների համաձայն՝ սույն Կոնվենցիան բաց է ստորագրման կամ ընդունման համար, և պետությունները կարող են դառնալ Կոնվենցիայի կողմեր հետևյալ կերպով.
ա) ստորագրելով այն` առանց ընդունման մասին վերապահում կատարելու,
բ) ստորագրելով այն` ընդունելու պայմանով, ինչին կհաջորդի ընդունումը, կամ
գ) ընդունելով այն:
Ընդունումը կկատարվի փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով: