Հոդված 15
Հոդված 15
Ասամբլեայի գործառույթներն են.
ա) յուրաքանչյուր կանոնավոր նիստի ընթացքում անդամներից, բացառությամբ ասոցիացված անդամների, ընտրել իր նախագահին և երկու փոխնախագահներին, որոնք կպաշտոնավարեն մինչև հաջորդ կանոնավոր նիստը.
բ) սահմանել իր ընթացակարգային կանոնները` բացառության այն դեպքերի, երբ Կոնվենցիայով այլ բան է նախատեսված.
գ) անհրաժեշտ համարելու դեպքում ստեղծել ժամանակավոր կամ, Խորհրդի առաջարկությամբ, մշտական օժանդակ մարմիններ.
դ) ընտրել անդամներ, որոնք կներկայացվեն Խորհրդում, ինչպես սահմանված է 17-րդ հոդվածում.
ե) ստանալ և քննարկել Խորհրդի հաշվետվությունները և որոշում կայացնել Խորհրդի կողմից իրեն փոխանցված ցանկացած հարցի վերաբերյալ.
զ) հաստատել Կազմակերպության աշխատանքային ծրագիրը.
է) քվեարկության դնել Կազմակերպության բյուջեն և սահմանել ֆինանսական կարգավորումները՝ XIII մասի համաձայն.
ը) ուսումնասիրել Կազմակերպության ծախսերն ու հաստատել հաշիվները.
թ) կատարել Կազմակերպության գործառույթները՝ պայմանով, որ 2-րդ հոդվածի «ա» և «բ» պարբերություններին առնչվող հարցերի դեպքում Ասամբլեան պետք է դրանք փոխանցի Խորհրդին՝ ձևակերպման համար կամ դրանց վերաբերյալ առաջարկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու համար: Եվս մեկ պայման է, որ Ասամբլեային Խորհրդի ներկայացրած այն առաջարկությունները կամ փաստաթղթերը, որոնք չեն ընդունվել Ասամբլեայի կողմից, Ասամբլեայի դիտարկումներով վերադարձվեն Խորհրդին` հետագա քննության համար.
ժ) առաջարկություններ ներկայացնել անդամներին ծովային անվտանգությանը, նավերից ծովի աղտոտման կանխմանը և վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ կանոնակարգերի և ուղեցույցների ընդունման համար, ինչը վերապահվել է Կազմակերպությանը միջազգային փաստաթղթերով կամ դրանց ներքո, կամ փոփոխություններ առաջարկել իրեն ներկայացված նման կանոնակարգերում և ուղեցույցներում.
ժա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են նպատակահարմար համարվել 2-րդ հոդվածի «ե» պարբերության համաձայն տեխնիկական համագործակցությունը խթանելու համար՝ հաշվի առնելով զարգացող երկրների առանձնահատուկ կարիքները.
ժբ) որոշումներ կայացնել միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին կամ միջազգային կոնվենցիաներ ընդունելու կամ միջազգային կոնվենցիաներում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան գործընթացներին հետևելու վերաբերյալ, որոնք մշակվել են Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի կամ Կազմակերպության այլ մարմինների կողմից.
ժգ) քննարկման կամ որոշումներ կայացնելու համար Խորհրդին ներկայացնել Կազմակերպության գործունեության շրջանակում գտնվող ցանկացած հարց` բացառելով, սակայն, սույն հոդվածի «ժ» պարբերության ներքո առաջարկություններ ներկայացնելու գործառույթի փոխանցումը: