Անցնել բովանդակությանը
Խորհուրդ

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

ա) Խորհուրդը քննության կառնի գլխավոր քարտուղարի կողմից պատրաստված աշխատանքային ծրագրի նախագիծը և բյուջեի նախահաշիվը Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի և Կազմակերպության այլ մարմինների առաջարկների լույսի ներքո և, դրանք հաշվի առնելով, կմշակի և Ասամբլեային կներկայացնի Կազմակերպության աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` հաշվի առնելով Կազմակերպության ընդհանուր շահերն ու գերակայությունները:

բ) Խորհուրդը կստանա Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի և Կազմակերպության այլ մարմինների հաշվետվությունները, առաջարկներն ու առաջարկությունները և դրանք կփոխանցի Ասամբլեային, իսկ երբ Ասամբլեայի նիստ չի լինի, կփոխանցի անդամներին՝ ի գիտություն, Խորհրդի մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին:

գ) 28-րդ, 33-րդ, 38-րդ, 43-րդ և 48-րդ հոդվածների գործողության շրջանակում գտնվող հարցերը Խորհրդի կողմից քննության կառնվեն միայն Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի և Դյուրացման կոմիտեի կարծիքներն ստանալուց հետո` ելնելով նպատակահարմարությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։