Հոդված 43
Հոդված 43
ա) Տեխնիկական համագործակցության կոմիտեն նպատակահարմարության դեպքում քննության կառնի հարցեր Կազմակերպության գործունեության շրջանակում եղող տեխնիկական համագործակցության այն նախագծերի իրականացման առնչությամբ, որոնք ֆինանսավորվում են Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան ծրագրի կողմից, որի համար Կազմակերպությունը գործում է որպես իրականացնող կամ համագործակցող գործակալություն, կամ որոնք ֆինանսավորվում են Կազմակերպությանը ինքնակամ տրամադրված հավատարմագրային (թրասթային) միջոցներով, ինչպես նաև` տեխնիկական համագործակցության ոլորտում Կազմակերպության գործունեությանն առնչվող այլ հարցեր:
բ) Տեխնիկական համագործակցության կոմիտեն մշտապես կվերահսկի քարտուղարության՝ տեխնիկական համագործակցությանն առնչվող աշխատանքը:
գ) Տեխնիկական համագործակցության կոմիտեն կիրականացնի սույն Կոնվենցիայով կամ Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված գործառույթները, կամ սույն հոդվածի շրջանակում որևէ պարտականություն, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված միջազգային այլ փաստաթղթով կամ դրա ներքո:
դ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Տեխնիկական համագործակցության կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով: