Դյուրացման կոմիտե
Հոդված 48
Հոդված 48
Դյուրացման կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող` միջազգային ծովային երթևեկության դյուրացմանն առնչվող ցանկացած հարց և, մասնավորապես.
ա) կիրականացնի այնպիսի գործառույթներ, որոնք փոխանցվել կամ կարող են փոխանցվել Կազմակերպությանը միջազգային կոնվենցիաներով կամ դրանց ներքո՝ դյուրացնելու համար միջազգային ծովային երթևեկությունը, մասնավորապես՝ այդ կոնվենցիաներում նախատեսված միջոցառումների ձեռնարկման և դրույթների ընդունման ու դրանց փոփոխությունների մասով.
բ) հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Դյուրացման կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով: