Քարտուղարություն
Հոդված 56
Հոդված 56
Գլխավոր քարտուղարը և անձնակազմը իրենց պարտականությունների կատարման ընթացքում չպետք է հայցեն կամ ստանան հրահանգներ որևէ կառավարությունից կամ Կազմակերպությունից դուրս որևէ մարմնից: Նրանք պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են անդրադառնալ իրենց՝ որպես միջազգային պաշտոնյաների դիրքի վրա: Յուրաքանչյուր անդամ իր հերթին հանձն է առնում հարգել գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում: