Հոդված 78
Հոդված 78
Դուրս գալը
ա) Ցանկացած անդամ կարող է դուրս գալ Կազմակերպությունից՝ գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն անմիջապես կտեղեկացնի այդ ծանուցման մասին մյուս անդամներին և Կազմակերպության գլխավոր քարտուղարին: Դուրս գալու մասին ծանուցումը կարող է տրվել ցանկացած ժամանակ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասներկու ամիսը լրանալուց հետո: Դուրս գալն ուժի մեջ կմտնի այդ գրավոր ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ստանալուց տասներկու ամիս հետո:
բ) 77-րդ հոդվածի ներքո Կոնվենցիայի կիրառումը տարածքի կամ տարածքների խմբի նկատմամբ կարող է ցանկացած ժամանակ դադարեցվել՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ուղարկելով այդ տարածքների միջազգային հարաբերությունների համար պատասխանատու անդամի կողմից կամ, Միավորված ազգերի կազմակերպության կողմից կառավարվող խնամարկյալ տարածքի դեպքում` Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն այդ ծանուցման մասին անմիջապես կտեղեկացնի բոլոր անդամներին և Կազմակերպության գլխավոր քարտուղարին: Ծանուցումն ուժի մեջ կմտնի այն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից տասներկու ամիսը լրանալուց հետո: