Հոդված 82
Հոդված 82
Միավորված ազգերի կազմակերպությունը լիազորված է կատարելու Կոնվենցիայի գրանցումը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո.8:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները.9, այդ նպատակով իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան.10:
ԿԱՏԱՐՎԱԾ Է Ժնևում 1948 թվականի մարտի 6-ին:
ՀԱՎԵԼՎԱԾ I.11
ՀԱՎԵԼՎԱԾ II
(նշված է 70-րդ հոդվածում)
Իրավունակություն, արտոնություններ և անձեռնմխելիություն
Իրավունակության, արտոնությունների և անձեռնմխելիության մասին hետևյալ դրույթները կկիրառվեն կազմակերպության այն անդամների կողմից կամ այն անդամների առնչությամբ, որոնք սպասում են իրենց անդամակցությանը Մասնագիտացված գործակալությունների իրավունակության, արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր կոնվենցիային:
Բաժին 1. Կազմակերպությունն իր անդամներից յուրաքանչյուրի տարածքում կօգտվի այնպիսի իրավունակությունից, որն անհրաժեշտ է իր նպատակների իրագործման և իր գործառույթների իրականացման համար:
Բաժին 2. ա) Կազմակերպությունն իր անդամներից յուրաքանչյուրի տարածքում կօգտվի այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իր նպատակների իրագործման և իր գործառույթների իրականացման համար:
բ) Անդամների ներկայացուցիչները, ներառյալ տեղակալները և խորհրդականները, ինչպես նաև Կազմակերպության պաշտոնյաներն ու աշխատակիցները նմանապես կօգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են Կազմակերպության հետ կապված իրենց գործառույթները անկախ կերպով իրականացնելու համար:
Բաժին 3. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ բաժինների դրույթները կիրառելիս անդամները պետք է հնարավորինս հաշվի առնեն Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր կոնվենցիայի տիպային դրույթները: