Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 8.12-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 8.12
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գառնի համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ջրվեժ, «Բ»-«Գ» հատվածով` Աբովյան համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Երևան քաղաքին։»: