Հոդված 57
Հոդված 57.
Օրենքի 15.83-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.83
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սևան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ճամբարակ համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Սևանա լճին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գավառ համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին։»: