Հոդված 25
Հոդված 25.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.37-րդ հավելվածով.
«Հավելված 11.37
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մասիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փարաքար համայնքին, հյուսիս-արևելքից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Երևան քաղաքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Արտաշատ համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Արաքս համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով՝ Վաղարշապատ համայնքին:»։