Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 9.4-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 9.4
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամասիա համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աշոցք համայնքին, հարավից «Գ»-«Ա» հատվածով` Ախուրյան համայնքին։»: