Հոդված 40
Հոդված 40.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.24-րդ հավելվածով.
«Հավելված 12.24
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խոյ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Փարաքար համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Արաքս համայնքին։»: