Անցնել բովանդակությանը

Հոդված 50

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 50.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.66-րդ հավելվածով.

«Հավելված 14.66

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թալին համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լեռնարոտ, «Գ»-«Դ» հատվածով` Շամիրամ, «Դ»-«Ե» հատվածով` Արուճ, «Ե»-«Զ» հատվածով` Ամանոս համայնքներին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզին, «Է»-«Ը» հատվածով՝ Արագածավան համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Արևուտ, «Թ»-«Ժ» հատվածով՝ Արագածավան, «Ժ»-«Ա» հատվածով՝ Արևուտ համայնքներին։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։