Հոդված 42
Հոդված 42.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.25-րդ հավելվածով.
«Հավելված 12.25
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արաքս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խոյ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վաղարշապատ համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին։»: