Հոդված 34
Հոդված 34.
Օրենքի 12.21-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.21
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Փարաքար համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Երևան քաղաքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Վաղարշապատ համայնքին։»: