Հոդված 27
Հոդված 27.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.38-րդ հավելվածով.
«Հավելված 11.38
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արտաշատ համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Երևան քաղաքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, «Դ»-«Ե» հատվածով` Վերին Դվին համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Վեդի համայնքին, հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Մասիս համայնքին:»։