Հոդված 52
Հոդված 52.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.67-րդ հավելվածով.
«Հավելված 14.67
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արևուտ համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում և կազմված է երկու հատվածից:
Համայնքի արևմտյան հատվածը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Թալին համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արագածավան համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, «Դ»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին։
Համայնքի արևելյան հատվածը արևմուտքից, հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Թալին համայնքին, հարավից «Բ»-«Ա» հատվածով՝ Արագածավան համայնքին։»: