Հոդված 56
Հոդված 56.
Օրենքի 15.2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտունի համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գավառ համայնքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Սևանա լճին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Վարդենիս համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, «Զ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին։»: