Հոդված 43
Հոդված 43.
Օրենքի 13.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջերմուկ համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Վայք համայնքին։»: