Հոդված 60
Հոդված 60.
Օրենքի 16.73-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.73
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Փամբակ համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գյուլագարակ համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Օձուն համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Թումանյան համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ Ֆիոլետովո համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով՝ Լերմոնտովո համայնքին, արևմուտքից, հարավից և դարձյալ արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Վանաձոր համայնքին, հարավ-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևմուտքից «Ժ»-«Ա» հատվածով՝ Սպիտակ համայնքին։»: