Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 8.2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 8.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Նաիրի համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չարենցավան, «Բ»-«Գ» հատվածով` Արզնի, «Գ»-«Դ» հատվածով` Աբովյան համայնքներին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին։»: