Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 8.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 8.3

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծաղկաձոր համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Տավուշի, «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Հրազդան համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Քաղսի, «Զ»-«Է» հատվածով` Սոլակ, «Է»-«Ը» հատվածով՝ Չարենցավան համայնքներին, արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։