Հոդված 17
Հոդված 17.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.47-րդ հավելվածով.
«Հավելված 8.47
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աբովյան համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակունք համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գառնի, «Դ»-«Ե» հատվածով` Ջրվեժ համայնքներին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Երևան քաղաքին, «Զ»-«Է» հատվածով՝ Նաիրի համայնքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով՝ Արզնի համայնքին։»: