Հոդված 22
Հոդված 22.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.53-րդ հավելվածով.
«Հավելված 9.53
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արթիկ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ախուրյան համայնքին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Անի համայնքին։»: