Հոդված 44
Հոդված 44.
Օրենքի 13.2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վայք համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ջերմուկ համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Արենի, «Զ»-«Է» հատվածով՝ Եղեգնաձոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Եղեգիս համայնքներին։»: